ՀՀ, Երևան, Վահրամ Փափազյան 17
+374 98 085151

Լիանա Մարտիրոսյան

Լոգոպեդ, հատուկ մանկավարժ

Լոգոպեդ / Հատուկ մանկավարժ

Աշխատանքային ձևաչափ-Առկա և օնլայն /կախված տարիքից/

Աշխատանքային լեզուներ՝Հայերեն, Ռուսերեն

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐՈՖԻԼ

2006 թվականին ավարտել եմ Աբովյանի անվան Երևանի պետական մանկավարժական համալսարանի Դեֆեկտոլոգիայի ֆակուլտետը՝ հատուկ մանկավարժի և լոգոպեդի որակավորմամբ։

Ունեմ շուրջ 20 տարվա աշխատանքային փորձ։ Համագործակցել եմ տարբեր զարգացման կենտրոնների, մանկապարտեզների և բուժկենտրոնների հետ։ Բազմիցս մասնակցել եմ մասնագիտական սեմինարների, քննարկումների և վերապատրաստումների։ Մի շարք մասնագիտական վերլուծական հոդվածների հեղինակ եմ։

Աշխատում եմ սիրով, նվիրումով և բարձր մասնագիտական պատասխանատվությամբ՝ օգնելով երեխաներին հաղթահարել խոսքային դժվարությունները, զարգացնել ինքնավստահություն և ազատ հաղորդակցման հմտություններ։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

• Ավելի քան 20 տարվա մասնագիտական գործունեություն լոգոպեդիայի և հատուկ մանկավարժության ոլորտում
• Համագործակցություն զարգացման կենտրոնների, մանկապարտեզների և բժշկական հաստատությունների հետ
• Անհատական և խմբային պարապմունքների իրականացում
• Խոսքային խնդիրների ախտորոշում և գնահատում

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2006 թ.Աբովյանի անվան Երևանի պետական մանկավարժական համալսարան
Դեֆեկտոլոգիայի ֆակուլտետ
Որակավորում՝ Հատուկ մանկավարժ, լոգոպեդ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• Լոգոպեդական մերսման տեխնիկա
• Խոսքային խանգարումների ախտորոշում և շտկում
• Դիդակտիկ և ուսուցողական նյութերի մշակում
• Անհատական մոտեցում յուրաքանչյուր երեխայի
• Խաղային և զարգացնող մեթոդների կիրառում

Օգտագործում եմ իմ կողմից մշակված հայերեն և ռուսերեն ուսուցողական նյութեր, խաղեր և զննական պարագաներ։

ԽՆԴԻՐՆԵՐ, ՈՐՈՆՑ ՀԵՏ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ

• Թլվատություն
• Խոսքի զարգացման հապաղում
• Ընտրողական մուտիզմ
• Կակազություն
• Խոսքի տեմպի և ռիթմի խանգարումներ
• Դիսլեքսիա
• Դիսգրաֆիա
• Դիզարտրիայի ջնջված ձևեր
• Մոտոր անխոսություն

ԼՈԳՈՊԵԴԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

2023 թվականից կենտրոնում իրականացվում են լոգոպեդական վերապատրաստման սեմինար-պարապմունքներ՝ նորավարտ և սկսնակ մասնագետների համար։

Վերապատրաստումների հիմնական թեմաներն են՝
• Թլվատություն
• Կակազություն
• Լոգոպեդական մերսման տեխնիկաներ
• Դիսլեքսիա
• Դիսգրաֆիա
• Դիսկալկուլիա

Վերապատրաստումների շրջանակում իրականացվում է նաև անհատական լոգոպեդական պրակտիկա, որի ընթացքում մասնակիցները մասնակցում են իրական պարապմունքներին և ձեռք բերում գործնական փորձ։

Գրանցվեք խորհրդատվության

×

Գրանցվեք խորհրդատվության

Քրիստինե Սարգսյան

Կենտրոնի հիմնադիր, հոգեբան, արտթերապևտ

Աստղինե Խաչատրյան

Քոուչ, թրեյներ, գործադիր տնօրեն

Մարինա Մնացականյան

Հոգեբան, հոգեթերապևտ

Սոնա Մելիքյան

Հոգեբան

Մելինե Ավանյան

Մանկան հոգեբան

Գոհար Ալավերդյան

Հոգեբան, հոգեթերապևտ