Մելինե Ավանյան
Հոգեբան / Հոգեթերապևտ
Աշխատանքային ձևաչափ․ Առցանց (ամբողջ աշխարհում) և առկա
Թերապիայի լեզուներ․ Հայերեն, Ռուսերեն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐՈՖԻԼ
Ավարտել եմ ընդհանուր հոգեբանության ֆակուլտետը, իսկ մագիստրոսի որակավորմամբ՝ սոցիալական և քաղաքական հոգեբան եմ։
Ունեմ 7 տարվա աշխատանքային փորձ երեխաների, դեռահասների և մեծահասակների հետ։ Աշխատել եմ որպես հատուկ հոգեբան՝ խնդիրներ ունեցող երեխաների հետ, ինչպես նաև տարբեր զարգացման և վերականգնողական կենտրոններում։ Դասավանդել եմ ընդհանուր հոգեբանություն և մանկավարժություն։
Ունեմ գիտական գործունեության փորձ՝ երկու տպագրված հոդվածների հեղինակ եմ։
Աշխատում եմ հիմնականում երեխաների և դեռահասների, ինչպես նաև զարգացման խնդիրներ ունեցող երեխաների հետ։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
- 7 տարվա մասնագիտական փորձ երեխաների, դեռահասների և մեծահասակների հետ
- Հատուկ հոգեբան՝ զարգացման և վարքային խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանք
- Աշխատանք տարբեր զարգացման և վերականգնողական կենտրոններում
- Դասավանդում՝ ընդհանուր հոգեբանություն և մանկավարժություն
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Բարձրագույն կրթություն՝ Ընդհանուր հոգեբանություն
Մագիստրոսի աստիճան՝ Սոցիալական և քաղաքական հոգեբանություն
Վերապատրաստումներ
- «Կարողություններին միտված ուսումնառության գործընթացի կազմակերպման և իրականացման արդյունավետության բարձրացում»
- «Հոգեբանական առաջին օգնություն»
- «Երեխաների հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա»
- «Անհատական հոգեբանական խորհրդատվություն»
- «Հաղորդակցման հմտությունների մարզում»
- «Հոգեվերլուծություն»
- Պետական ուսումնական հաստատությունների դասախոսների վերապատրաստում (ՆՄՄԿ և ՄՄԿ ծրագրեր իրականացնող)
- Դասընթացներ
- «Հոգեվերլուծություն» եռամսյա դասընթաց
- «Հոգեբանական խոցելիությունների վերհանում և կառավարում»
- «Ինչպես պահել անձնային սահմանները»
- «Պարաշարժողական թերապիա»
- «Ընտանիքի հոգեբանություն և խորհրդատվություն»
- «Երեխաների և դեռահասների հոգեթերապիա»
- «Աուտիզմի հիմնախնդիրները»
ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Տպագրված հոդվածներ՝
«Աղետի հետևանքների հոգեբանական գնահատականը և առաջին հոգեբանական օգնությունը արտակարգ իրավիճակներում»
«Ինքնագնահատականի ձևավորման հոգեբանական առանձնահատկությունները դեռահասության տարիքում»
ԽՆԴԻՐՆԵՐ, ՈՐՈՆՑ ՀԵՏ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ
- Ինքնագնահատականի խնդիրներ
- Վախեր, ֆոբիաներ
- Իմացական գործընթացների զարգացման խնդիրներ
- Ագրեսիվություն
- Ալարկոտություն, ծուլություն
- Հիպերակտիվություն
- Մանկական խանդ
- Ադապտացիոն խնդիրներ
- Հուզական անկայունություն
- Տարիքային զարգացման խնդիրներ
- Վարքային խանգարումներ
- Շփման և հաղորդակցման խնդիրներ
- Մանկական աուտիզմ
