Գոհար Ալավերդյան
Հոգեբան / Հոգեթերապևտ
Աշխատանքային ձևաչափ․ Առկա և առցանց (ամբողջ աշխարհում)
Թերապիայի լեզուներ․ Հայերեն, Ռուսերեն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐՈՖԻԼ
Ավելի քան 10 տարի առաջ սկսել եմ իմ պրակտիկ գործունեությունը որպես մանկական հոգեբան։ Մասնագիտական ճանապարհիս սկզբում աշխատել եմ երեխաների հետ, իսկ ներկայումս մասնագիտացած եմ դեռահասների և մեծահասակների հետ աշխատանքում։
Հոգեթերապիան ինձ համար միջոց է բարելավելու կյանքի որակը, նպաստելու հոգեհուզական առողջության վերականգնմանը և բացահայտելու յուրաքանչյուր մարդու ներուժը՝ աջակցելով նրան ինքնուրույն հաղթահարելու կյանքի դժվարությունները և զարգանալու որպես անձ։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
Ավելի քան 10 տարվա անհատական պրակտիկա երեխաների և դեռահասների հետ
Բազմամյա փորձ կրթական ոլորտում՝ որպես հոգեբան-փորձագետ
Աշխատանքային փորձ տեղահանված և տրավմա վերապրած անձանց հետ
Երկլեզու թերապիա՝ հայերեն և ռուսերեն
29.01.2025 – մինչ օրս- «Այբ» դպրոց – Հոգեբան
-
Միջին դպրոցի աշակերտների, աշխատակիցների և ծնողների հետ աշխատանք
04/2020 – մինչ օրս- «Արի խոսենք» հոգեբանական կենտրոն – Մանկական հոգեբան
-
Խմբային և անհատական խորհրդատվություն
04/2024 – 08/2024- «Ծնողի դպրոց» ՀԿ – Հոգեբան
-
Արցախից տեղահանված երեխաների և ծնողների հետ անհատական և խմբային թերապիա
10/2023 – 03/2024-Լուսէ Տնակ մանկապարտեզ – Հոգեբան
-
Երեխաների հետ անհատական և խմբային աշխատանք
-
Թեմատիկ սեմինարներ ծնողների և մանկավարժների համար
03/2020 – 09/2020-«Սմայլ» հոգեբանական զարգացման կենտրոն – Համահիմնադիր, մանկական հոգեբան
-
Խմբային զարգացնող աշխատանք նախադպրոցական խմբի հետ
09/2018 – 01/2025-«Հինգ +» դասապատրաստման կենտրոն – Դասապատրաստող
-
Տարրական դասարանի աշակերտների դասապատրաստում
04/2018 – 07/2018-ArtSTEM վարժարան – Դպրոցի հոգեբան
-
Խմբային և անհատական խորհրդատվական աշխատանք
04/2018 – 07/2018-Արեգ նախակրթարան – Մանկական հոգեբան
-
Խմբային և անհատական խորհրդատվական աշխատանք
02/2018 – 05/2018-Զարգացում հոգեբանական համալիր – Մանկական հոգեբան
-
Հոգեբան-խմբավարի աշխատանք
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Հոգեբանական կրթություն (ԵՊՀ)
- Լրացուցիչ վերապատրաստումներ և մասնագիտական զարգացում․
- Կոգնիտիվ-վարքաբանական թերապիա (170 ժամ)
- Խմբային աջակցություն տրավմա և կորուստ վերապրած անձանց հետ (120 ժամ)
- Դեռահասների հետ հոգեբանի աշխատանքի առանձնահատկություններ (15 ժամ)
- Հասուն տարիքում մանկության չհաղթահարված ապրումների հետ աշխատանքի առանձնահատկություններ (36 ժամ)
- Հոգեբանական աջակցություն երեխաներին և դեռահասներին (27 ժամ)
- Արտ-թերապիայի բազային տեխնիկաներ (90 ժամ)
- Մասնագիտական կրթությունն ու վերապատրաստումները շարունակական են։
ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՄՈՏԵՑՈՒՄ
Աշխատում եմ հետևյալ ուղղություններով՝
Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիա
Էքզիստենցիալ-հումանիստական հոգեթերապիա
Համադրելով այս ուղղությունները այլ հոգեբանական մոդելների և մեթոդիկաների հետ՝ ձևավորել եմ իմ էկլեկտիկ մոտեցումը, որը հարմարեցվում է յուրաքանչյուր այցելուի անհատական պահանջներին։
ԻՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ
- Մասնագիտական էթիկա և գաղտնիություն
- Ընդունում և էմպատիա յուրաքանչյուր այցելուի նկատմամբ
- Մարդը՝ որպես անսահման ռեսուրսների և հնարավորությունների համակարգ
ԽՆԴԻՐՆԵՐ, ՈՐՈՆՑ ՀԵՏ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ
Երեխաների և դեռահասների հետ
- Դեռահասության փուլի դժվարություններ
- Ուսումնական մոտիվացիայի և սովորելու դժվարություններ
- Վարքային խնդիրներ տարբեր միջավայրերում
- Հարաբերությունների դժվարություններ (այդ թվում՝ ծնողների հետ)
- Ծնողավարական խորհրդատվություն
- Տարիքային և մանկական վախեր
- Անինքնավստահություն
- Սոցիալականացման խնդիրներ
- Էնուրեզ
- Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներ
- Սննդային խանգարումներ
Մեծահասակների հետ
- Տագնապ, սթրես, դեպրեսիա
- Բացասական և աղճատված մտքերի հետ աշխատանք
- Վախեր
- Հարաբերությունների դժվարություններ, միջանձնային կոնֆլիկտներ (այդ թվում՝ աշխատանքային միջավայրում)
- Ցածր ինքնագնահատական, անվստահություն, անձնական որակների զարգացում
- Սեփական արժեքների և նպատակների վերաարժևորում, կարիերայում աճի դժվարություններ
- Պատասխանատվության և մեղքի զգացում
- Մեկուսացման, միայնության, հասարակությունից կտրվածության զգացում
- Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներ
