Աստղինե Խաչատրյան
Գործադիր տնօրեն | Քոուչ | Կոնֆլիկտաբան | Դասընթացավար
Աշխատանքային ձևաչափ․ Առցանց և առկա
Աշխատանքային լեզուներ․ Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐՈՖԻԼ
Ես մասնագիտությամբ քոուչ եմ, կոնֆլիկտաբան և դասընթացավար, վերապատրաստվում եմ որպես կոգնիտիվ վարքաբանական ուղղությամբ աշխատող հոգեբան։ Ունեմ EMBA մագիստրոսի աստիճան։
Մասնագիտացած եմ առաջնորդության զարգացման, թիմերի արդյունավետության բարձրացման, կոնֆլիկտների կառավարման և հաղորդակցային մշակույթի ձևավորման ոլորտներում։ Աշխատում եմ ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների հետ՝ նպաստելով ռազմավարական մտածողության, ներքին ռեսուրսների ակտիվացման և կայուն արդյունքների ձևավորմանը։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
2022 – մինչ օրս-«Արի խոսենք» հոգեբանական կենտրոն – Գործադիր տնօրեն, թրեյներ, քոուչ
2021 – մինչ օրս-Ֆրիլանս կորպորատիվ դասընթացավար
Իրականացրել եմ դասընթացներ տարբեր կազմակերպությունների համար (USAID, Կենտրոնական բանկ, Արհմիությունների կոնֆեդերացիա, Les Laboratoire Servier և այլք)։
2015 – 2025-Երևակ լրատվական-վերլուծական խումբ – Պրոյեկտի պատասխանատու, PR մասնագետ, խմբագիր
2017 – 2023-Երևակ – Կոմերցիոն բաժնի պատասխանատու
2011 – 2015-Zham.am – Վերլուծական լրագրող, հաղորդավար
2008 – 2009-Hetq.am – Հետաքննող լրագրող
ԹՐԵՅՆԻՆԳԱՅԻՆ ԹԵՄԱՆԵՐ
- Ինքնաճանաչում և ներքին ռեսուրսների բացահայտում
- Անձնային աճ և արդյունավետության բարձրացում
- Հաղորդակցային հմտությունների զարգացում
- Կազմակերպության հաղորդակցային մշակույթի բարելավում
- Կոնֆլիկտների կառավարման և լուծման գործիքներ
- Հույզերի և սթրեսի կառավարում
- Քոուչինգային առաջնորդություն
- Թիմի կառավարում և թիմային դինամիկա
- Վստահության մշակույթի ձևավորում կազմակերպությունում
- Փոփոխությունների կառավարում
- Վաճառքների աճ՝ թիմի ներքին ռեսուրսների ակտիվացման միջոցով
- Փափուկ հմտությունների (soft skills) զարգացում
ՔՈՈՒՉԻՆԳԱՅԻՆ ՀԱՅՑԵՐ
Անհատական քոուչինգ
- Կարիերայի զարգացման և ուղղության հստակեցում
- Առաջնորդական հմտությունների զարգացում
- Ինքնավստահության և ինքնագնահատականի բարձրացում
- Նպատակների սահմանում և իրագործման ռազմավարություն
- Որոշումների կայացման դժվարություններ
- Ներքին արգելքների և սահմանափակող համոզմունքների հաղթահարում
- Սթրեսի և հուզական լարվածության կառավարում
- Աշխատանք-անձնական կյանք հավասարակշռության կառուցում
- Անձնային արդյունավետության բարձրացում
- Ղեկավարների և թիմերի համար
- Ղեկավարի անձնական արդյունավետության բարձրացում
- Քոուչինգային առաջնորդության ձևավորում
- Թիմի մոտիվացիայի բարձրացում
- Կոնֆլիկտների կառուցողական լուծում
- Թիմային ներգրավվածության աճ
- Ռազմավարական մտածողության զարգացում
- Փոփոխությունների գործընթացում առաջնորդի աջակցություն
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Շարունակական մասնագիտական կրթության ազգային ակադեմիա (Մոսկվա) – Կոգնիտիվ-վարքագծային թերապիա (2025–ներկայում)
Coaching UP միջազգային համալսարան – Միջազգային որակի քոուչ (2023)
Երևանի պետական բժշկական համալսարան – Բիզնես կառավարում բժշկական հաստատություններում, մագիստրոս (2020–2021)
Հայ-ռուսական համալսարան – Քաղաքական տեսություն, ասպիրանտուրա (2012–2014)
ԵՊՀ – Կոնֆլիկտաբանություն, մագիստրատուրա (2010–2012)
ԵՊՀ – Քաղաքագիտություն, բակալավր (2006–2010)
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ
- «Դրամաշնորհներ․ Գաղափարից դեպի ֆինանսավորում» (2025)
- «Ֆինանսական կառավարում» (2025)
- Սիմվոլ-դրամա
- Ռոջերսյան խորհրդատվություն
- Կոնֆլիկտների այլընտրանքային լուծում (Պոտսդամ համալսարան)
- Ամառային դպրոց «Կոնֆլիկտների կառավարում» (Գերմանիա)
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ
- Մասնագիտական էթիկա
- Արդյունքակենտրոն մոտեցում
- Համակարգային մտածողություն
- Մարդու ներուժի բացահայտում
Գրանցվեք խորհրդատվության
