Զույգային թերապիա

Զույգային թերապիան կամ ընտանեկան “ Ամուսնական” թերապիան հոգեբանական աջակցություն է երկու “գործընկերների” ամուսնական զույգերի համար, որի նպատակն է հարաբերությունների բարելավումը և կապի վերականգնումը։ Զույգերի համագործակցությունն ու փոխօգնությունը առողջ համագործակցության հիմքն են։
Ինչ արդյունք է տալիս զույգային թերապիան
• սովորում են կառուցողական շփման հմտություններ
• կարողանում են լսել իրար առանց քննադատության
• վերականգնվում է վստահությունն ու մտերմությունը
• նվազում է կոնֆլիկտների հաճախականությունը
• զույգը ձեռք է բերում համատեղ որոշումներ կայացնելու գործիքներ
• ուժեղանում է էմոցիոնալ կապը և փոխաջակցությունը
“ Ընտանիքը հասարակության բջիջն է։ Այնտեղ մենք սովորում ենք համագործակցել".Ալֆրեդ Ադլեր
Զույգերի դեպքում աշխատում ենք հետևյալ խնդիրների հետ՝
- Կոնֆլիկտներ և հաճախակի վեճեր
- Սառած էմոցիոնալ հարաբերություններ
- Շփման դժվարություններ
- Դավաճանություն կամ վստահության կորուստ
- Արժեհամակարգի և ակնկալիքների տարբերություններ
- Ընտանեկան փոփոխություններ “ծնող դառնալ”
- Ինտիմ խնդիրներ
- Որոշում հարաբերության ապագայի հետ կապված
- Անձնային տրավմաներ, որոնք ազդում են հարաբերության վրա
- Ֆինանսական կոնֆլիկտներ
Գրանցվել խորհրդատվության






