ՀՀ, Երևան, Վահրամ Փափազյան 17
+374 98 085151

Դիագնոստիկա

Հոգեբանական ախտորոշումը մասնագիտական գործընթաց է, որի նպատակն է ուսումնասիրել անձի հոգեբանական առանձնահատկությունները, ներքին վիճակը, մտածողության, հույզերի, վարքի և անհատական զարգացման յուրահատկությունները։ Այն իրականացվում է գիտականորեն հիմնավորված մեթոդների միջոցով և հնարավորություն է տալիս ստանալ ամբողջական պատկեր մարդու հոգեբանական կառուցվածքի մասին։

Հոգեբանական ախտորոշման կարող են դիմել՝
•    մեծահասակներ, ովքեր ցանկանում են ավելի լավ ճանաչել իրենց,
•    անձինք, ովքեր բախվում են տագնապի, սթրեսի, ներքին լարվածության, ինքնագնահատականի կամ հարաբերությունների դժվարությունների,
•    ծնողներ՝ իրենց երեխաների հոգեբանական վիճակը, վարքային կամ հուզական առանձնահատկությունները հասկանալու նպատակով,
•    երեխաներ և դեռահասներ՝ ուսումնական, հարմարվողական կամ վարքային խնդիրների դեպքում։

Հոգեբանական ախտորոշումը նախատեսված է՝


Հոգեբանական ախտորոշումն իրականացվում է մասնագիտացված, գիտականորեն հաստատված մեթոդների միջոցով։
Մեծահասակների համար կիրառվում են՝
•    ստանդարտացված հոգեբանական թեստեր,
•    անհատական հարցաթերթիկներ,
•    կառուցվածքային և կիսակառուցվածքային հարցազրույցներ։


Երեխաների համար կիրառվում են՝
•    տարիքին համապատասխան մասնագիտական թեստեր,
•    պրոյեկտիվ մեթոդներ (նկարչական, խաղային և այլ ձևաչափերով),
•    դիտարկում և մասնագիտական վերլուծություն։


Ախտորոշման ավարտից հետո տրամադրվում է գրավոր մասնագիտական եզրակացություն, որտեղ մանրամասն ներկայացված են՝
•    թեստավորման արդյունքները,
•    անձի հոգեբանական առանձնահատկությունները,
•    հուզական և անձնային պրոֆիլը,
•    ընդհանուր հոգեբանական պատկերը։
Եզրակացությունը տրամադրվում է թղթային տարբերակով և կարող է օգտագործվել անհատի կողմից հետագա անձնական, կրթական կամ մասնագիտական նպատակների համար։
Երեխաների դեպքում եզրակացությունը կազմվում է մասնագետի կողմից՝ ուսումնասիրելով երեխայի ամբողջական հոգեբանական պատկերը և անհրաժեշտության դեպքում տրամադրվում են նաև մասնագիտական խորհուրդներ ծնողներին։

 

Գրանցվել խորհրդատվության
×

Գրանցվել խորհրդատվության

Մեծահասակների թերապիա

Լոգոպեդիա

Զույգային թերապիա

Դեռահասների թերապիա

Ի՞նչ կանես եթե․․․ քարտեր

Երեխաների թերապիա

Դասընթացներ

Դիագնոստիկա

Քոուչինգ