Երեխաների թերապիա

Մանկական թերապիան՝ մեղմ և խաղային ձևաչափով աշխատանք է, որը օգնում է երեխային արտահայտել զգացմունքները, հաղթահարել վախերը, անհանգստությունը, ագրեսիան կամ ամաչկոտությունը։Թերապևտիկ միջավայրում խաղերի, նկարելու կամ այլ տեխնիկաների միջոցով երեխան սովորում է արտահայտել իր զգացողությունները, վստհելով հաղորդակցվել, կառավարել իր վարքն ու արձագանքները և ամենակարևորը լինել ապահովության զգացողության մեջ։
Մանկական թերապիան աջակցում է երեխայի հանգիստ, վստահ և էմոցիոնալ կայուն զարգացումին։ Աշխատում ենք՝ սկսած 2 տարեկանից։
" Երեխան գալիս է թերապիայի ոչ թե փոխվելու համար, այլ լսված լինելու այնպիսին ինչպիսին որ կա"․ Վիրջինիա Էքսլին
Երեխաների հետ աշխատում ենք հետևյալ խնդիրների դեպքում
- խոսքային, զարգացման խնդիրներ
- մանկական ագրեսիա
- մանկական խանդ
- վախեր
- տրավմաներ /կորուստ
- կակազություն
- ցածր ինքնագնահատական
- շփման խնդիրներ
- ուշադրության, կենտրոնացման խնդիրներ
- կամակորություն
- ծնող-երեխա հարաբերությունների շտկում
- աուտիստիկ սպեկտրի խանգարումներ
- տարիքային ճգնաժամներ
- հուզակամային ոլորտի խանգարումներ
- ուսման դժվարություններ
- բուլինգ, հասակակակիցների հետ շփման դժվարություններ
- հիպերակտիվություն և իմպուլսիվ վարքագիծ






