Ի՞նչ կանես եթե․․․ քարտեր
"Ինչ կանես եթե" ռեսուրսային քարտերը նախատեսված են 7 ից բարձր տարիքի երեխաների հետ հոգեբանական և ուսուցողական աշխատանքի համար։ Հավաքածուն բաղկացած է 38 տարբեր թեմաներ պարունակող հարցերից և դրանց համապատասխան օգնող ռեսուրսներից բաղկացած քարտերից։ Քարտերը կարող են կիրառել պրակտիկայում հոգեբանների, մանկավարժների և ծնողների կողմից որպես գործիք՝ երեխաներին հասկանալու և նրանց անձնային և սոցիալական հմտությունները զարգացնելու նպատակով։ Քարտերը կարելի է կիրառել խմբով աշխատանքի, ընտանիքի հետ աշխատանքի և անհատական աշխատանքի ժամանակ։
"Քարտերը չեն ցույց տալիս ապագան, դրանք արտացոլում են այն ինչն արդեն ապրում է մարդու մեջ՝ նրա զգացողությունները, վախերը և ռեսուրսները" Ժ․ Մորենո
Քարտերը օգնում են
- ճիշտ կողմնորոշվել տարբեր կյանքային իրավիճակներում,
- հաղթահարել հանդիպող դժվարությունները,
- կողմնորոշվել կյանքի տարբեր իրավիճակներում
- ազատվել վախերից,
- ձեռք բերել ինքնավստահություն
- ճանաչել և պաշտպանել սեփական սահմանները












