Լոգոպեդիա

Արի խոսենք հոգեբանական կենտրոնի մասնագետները լոգոպեդական աշխատանքներ են իրականացնում վաղ մանկական (սկսած 2 տարեկանից), նախադպրոցական,
կրտսեր դպրոցական, դեռահասության տարիքի անձանց, ինչպես նաև մեծահասակների հետ, որոնք ունեն տարբեր խոսքային խանգարումներ։
Լոգոպեդական աշխատանքներում ըստ խոսքային խնդրի բնույթի՝ կիրառվում են շնչառական, ձայնային, արտաբերական վարժություններ, լոգոպեդական մերսում, կիրառվում են նպատակային խաղեր, կենտրոնի կողմից մշակված հայերեն լեզվով խաղեր։ Կիրառվում են նաև հայերեն դիագնոստիկ ախտորոշիչ թեստեր, որոնք թույլ են տալիս ավելի ճիշտ բնորոշել խնդիրը։
«Երեխան, ով սկսումէ տիրապետել խոսքին, սկսում է տիրապետել իր անհատականության մի հատվածին»։ Մարիա Մոնտեսորի
Դիմեք մեզ հետևյալ խնդիրներ դեպքում՝
- թլվատություն
- խոսքի զարգացման հապաղում,
- երկլեզվություն
- անխոսություն՝ մոտոր ալալիա
- կակազություն
- խոսքի տեմպի և ռիթմի այլ խանգարումներ
- ռնգախոսություն
- դիզարտրիա
- գրավոր խոսքի խնդիրներ /դիսգրաֆիա, դիսլեքսիա/
Գրանցվել խորհրդատվության






