Մեր մասին

Արի խոսենք հոգեբանական կենտրոնը ընդլայնում է հոգեբանական աջակցության տրամադրման իր աշխարհագրությունը։ Այժմ մեր կենտրոնի ծառայությունները հասանելի են ոչ միայն Հայաստանում, այլեւ ԱՄՆ-ում։
ԱՄՆ-ում կենտրոնի ներկայությունը թույլ է տալիս մեզ հոգեբանական աջակցություն տրամադրել այն հաճախորդներին, ովքեր ապրում են արտերկրում՝
ինտերնետային (online) և անընդմիջական (offline) ձևաչափերով։ Ներկայում կենտրոնը ներկայացված է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում, որտեղ աշխատում է կենտրոնի հիմնադիր՝ հոգեբան, քոուչ և արտթերապևտ Քրիստինե Սարգսյանը։Մենք շարունակում ենք մեր կենտրոնի առաքելությունը՝ օգնել երեխաներին, մեծահասակներին և ընտանիքներին վերականգնել ներքին հավասարակշռությունը, ուժեղացնել վստահությունը և զարգացնել անհատական ներուժը՝ հիմա արդեն մեր երկրի սահմաններից դուրս։
Մեր սկզբունքը հետևյալն է․ որտեղ էլ լինեք, աջակցությունը միշտ ձեր կողքին է։