Քրիստինե Սարգսյան
Հոգեբան / Հոգեթերապևտ
Աշխատանքային ձևաչափ․ Առցանց (ամբողջ աշխարհում) և առկա՝ ըստ նախնական գրանցման
Թերապիայի լեզուներ․ Հայերեն, Ռուսերեն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐՈՖԻԼ
Ավելի քան 15 տարի օգնում եմ երեխաներին և մեծահասակներին հաղթահարել դժվարությունները, ամրապնդել էմոցիոնալ առողջությունը և գտնել ներքին վստահության ու ներդաշնակության ուղին։
Կյանքի ճգնաժամերի, ինքնագիտակցման որոնման և անձնային ներուժի զարգացման ճանապարհը կարող եք անցնել ապահով՝ իմ մասնագիտական աջակցությամբ։ Ստեղծում եմ անվտանգ և վստահելի մթնոլորտ, որտեղ հնարավոր է լինել անկեղծ, ազատ արտահայտել զգացմունքները և ստանալ փոփոխությունների համար անհրաժեշտ աջակցություն։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
Բազմամյա մասնագիտական պրակտիկա Հայաստանում
Պրակտիկ աշխատանք ԱՄՆ-ում (Կալիֆորնիա)
Ավելի քան 15 տարվա փորձ երեխաների, դեռահասների և մեծահասակների հետ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Հոգեբանական կրթություն (բակալավր և մագիստրոսական աստիճաններ)
- Լրացուցիչ պատրաստվածություն արտ-թերապիայի ուղղությամբ
- Միջազգային ծրագրեր և դասընթացներ՝ տրավմայի, դեպրեսիայի և այլ թեմաներով
- Մասնագիտացում՝ երեխաների և դեռահասների թերապիա
- Մասնագիտացում՝ զույգային թերապիա
- Մասնագիտական զարգացումը շարունակական է
ՄՈՏԵՑՈՒՄ ԵՎ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ
- Յուրաքանչյուր մարդ ունի ներքին ռեսուրսներ ապաքինման և զարգացման համար։ Իմ նպատակը այդ ռեսուրսների բացահայտումն ու ամրապնդումն է։
- Իմ աշխատանքում համադրում եմ՝
- Էկլեկտիկ հոգեթերապևտիկ մեթոդներ
- Քոուչինգ և գիտակցության զարգացման տեխնիկաներ
- Արտ-թերապիա՝ զգացմունքների նուրբ մշակման համար
- Համակարգային մոտեցում՝ երեխայի և ընտանիքի հետ աշխատանքում
Աշխատանքային արժեքներ․
Հարգանք և ընդունում
Մասնագիտական էթիկա և գաղտնիություն
Անհատական մոտեցում
Էմպատիկ և կենդանի փոխհարաբերություններ
ԽՆԴԻՐՆԵՐ, ՈՐՈՆՑ ՀԵՏ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ
Մեծահասակների դեպքում
- Սթրես
- Պանիկ գրոհներ
- Դեպրեսիա
- Էմոցիոնալ հյուծվածություն
- Քնի խանգարումներ
- Անձնային աճ
- Հարաբերությունների դժվարություններ (այդ թվում՝ զույգային)
Երեխաների և դեռահասների դեպքում
- Վախեր
- Ամաչկոտություն
- Սելեկտիվ մուտիզմ
- Էնուրեզ
- Սոցիալականացման դժվարություններ
- Ինքնագնահատականի խնդիրներ
- Փոփոխությունների վերապրում
