ՀՀ, Երևան, Վահրամ Փափազյան 17
+374 98 085151

Քոուչինգ

Քոուչինգը ավելի արդյունավետ ապագա կառուցելու ճանապարհ է։ Այն դեմ առ դեմ աշխատանք է քոուչի ու այցելուի միջև, որը թույլ է տալիս նրան․
•    բացահայտել իր ուժեղ կողմերն ու հնարավորությունները
•    գտնել լուծումներ իր առջև կանգնած մարտահրավերները հաղթահարելու համար
•    դնել նպատակներ և գծել ճանապարհ դրանց հասնելու համար
•    ունենալ շարունակական անձնային աճ 
•    բարձրացնել ինքնաճանաչողությունը

Սա գործընթաց է, որն օգնում է մարդուն փոփոխություններ կատարել իր մտածողության  և վարքագծի մեջ՝ կյանքում մեծ նվաճումներ ունենալու համար։

Քոուչի աշխատանքային հիմնական գործիքը հարցեր են։ Հարցերը պատահական չեն, իրավիճակային են և  անմիջականորեն բխում են հաճախորդի արտահայտած մտքերից կամ ապրումներից։ Քոուչն օգնում է մարդուն գնալ դեպի իր ներաշխարh, տեսնել իր մտքի թակարդները, տարբեր տեսանկյուններից նայել դրված խնդրին ու գտնել լավագույն լուծումը։

Ու՞մ համար է քոուչինգը

14 տարեկանից բարձր բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են պատասխանատվություն ստանձնել իրենց կյանքում փոփոխություններ կատարելու համար։

«Քոուչինգը բացում է մարդու ներուժը, որպեսզի նա առավելագույնս օգտագործի իր կարողությունները»․ Ջոն Ուիտմոր

Քոուչինգն արդյունավետ է հետևյալ դեպքերում՝

 

Գրանցվել խորհրդատվության
×

Գրանցվել խորհրդատվության

Մեծահասակների թերապիա

Լոգոպեդիա

Զույգային թերապիա

Դեռահասների թերապիա

Ի՞նչ կանես եթե․․․ քարտեր

Երեխաների թերապիա

Դասընթացներ

Դիագնոստիկա

Քոուչինգ