ՀՀ, Երևան, Վահրամ Փափազյան 17
+374 98 085151

Տագնապ

Տագնապ

Մենք ապրում ենք մի դարում, որտեղ տագնապը դարձել է մշտական ֆոն։ Այն ապրում է մեր մեջ ոչ միայն կոնկրետ վախերի ձևով, այլ որպես մշտական ներքին լարվածություն — անորոշության, անկայունության և պահանջների աշխարհի պատասխան։
Մեր օրերում վտանգները հիմնականում սոցիալական են, տեղեկատվական, և երբեմն՝ երևակայական։ Մեր մարմինը դեռ արձագանքում է այնպես, կարծես կյանքին սպառնացող իրավիճակում է, բարձր սրտխփոց, օդի պակաս, մկանային լարում։
Տեղեկատվական հագեցվածությունը, անընդհատ համեմատությունները, արագ տեմպը, «հաջող լինելու» պարտադրանքը ստեղծում են ներքին ճնշում։ Մարդիկ այլևս չեն հանգստանում, անգամ երբ ոչինչ չեն անում։ Նույնիսկ հանգստի պահին մեր միտքը շարունակում է վազել։
Մեր հասարակությունը չափազանց գնահատում է արդյունավետությունը, բայց քիչ է խոսում հոգնածության, խոցելիության, վախերի և սահմանների մասին։ Իսկ երբ թույլ ենք տալիս մեզ թույլ լինել, մեր ներքին համակարգը այլևս չի դիմանում և սկսում է խոսել տագնապով։
Տագնապը հաճախ մեր հոգեկանի լեզուն է, որը փորձում է ասել՝
«Կանգ առ, ես չափից շատ եմ փորձել վերահսկել ամեն ինչ»։
Երբ տագնապային խանգարումները շատանում են, դա նշան է ոչ միայն անհատների հոգնածության, այլ ամբողջ հասարակության լարվածության։.                  
Հեղինակ հոգեբան Մարինա Մնացականյանը.                  
Իսկ հիմա հետաքրքիր հարց Ձեզ
Ե՞րբ եք վերջին անգամ Ձեզ իսկապես հանգստացած զգացել՝ առանց հեռախոսի, առանց մտքերի, առանց վախի, որ ինչ-որ բան բաց եք թողնում:


19 Նոյեմբերի 2025, Չորեքշաբթի