ՀՀ, Երևան, Վահրամ Փափազյան 17
+374 98 085151

Կորպորատիվ փաթեթներ

«Արի խոսենք» հոգեբանական կենտրոնը իրականացնում է կորպորատիվ թրեյնինգներ և զարգացման ծրագրեր՝ հիմնվելով բիզնես հոգեբանության, քոուչինգի և ժամանակակից հոգեբանական ուղղությունների լավագույն միջազգային պրակտիկաների վրա՝ ապահովելով շոշափելի և չափելի արդյունքներ։

Մենք առաջարկում ենք թրեյնինգներ հետևյալ թեմաներով․

  • Արդյունավետ հաղորդակցություն և ակտիվ լսում

  • Հաճախորդակենտրոն սպասարկում և վաճառք

  • Կոնֆլիկտների կառավարում և բանակցություններ

  • Սթրեսի և էմոցիոնալ այրման կանխարգելում

  • Թիմային աշխատանք և համագործակցություն

  • Ղեկավարման և առաջնորդության հմտություններ

  • Էմոցիոնալ ինտելեկտ աշխատանքային միջավայրում

  • Ժամանակի կառավարում և արդյունավետություն

  • Փոփոխությունների կառավարում և ադապտացիա

  • Մոտիվացիա և աշխատակիցների ներգրավվածություն

Մեր թրեյնինգները վարում են բարձրակարգ, շարունակաբար վերապատրաստվող մասնագետներ, որոնք համադրում են գիտական մոտեցումները և գործնական փորձը՝ ծրագրերը հարմարեցնելով յուրաքանչյուր կազմակերպության նպատակներին և կարիքներին։

«Արի խոսենք» կենտրոնը գործընկեր կազմակերպություններին աջակցում է արդյունավետ թիմերի ձևավորմանը, հաղորդակցության մշակույթի բարելավմանը և կայուն զարգացման ապահովմանը։

Գրանցվել խորհրդատվության

×

Գրանցվել խորհրդատվության