ՀՀ, Երևան, Վահրամ Փափազյան 17
+374 98 085151

Դիսլեքսիայի և դիսգրաֆիայի շտկում

Դիսլեքսիայի և դիսգրաֆիայի շտկում

Հարգելի լոգոպեդներ, հոգեբաններ, ուսուցիչներ, ոլորտի ապագա մասնագետներ, հրավիրում ենք Ձեզ ,,Արի խոսենք,, հոգեբանական կենտրոն  մասնակցելու ,,Գրավոր խոսքի խանգարումների շտկման լոգոպեդական մեթոդները,,վերապատրաստմանը։

Այն կվարի Արի խոսենք հոգեբանական կենտրոնի առաջատար լոգոպեդ, 20 տարվա փորձառություն ունեցող մասնագետ Լիանա Մարտիրոսյանը։

Հատուկ մշակված ծրագրի ընթացքում կանդրադառնանք հետևյալ կարևոր հարցերին`
-Դիսլեքսիայի և դիսգրաֆիայի առաջացման պատճառները
-Դիսլեքսիայի և դիսգրաֆիայի տեսակները
-Լոգոպեդական աշխատանքի կազմակերպումը նախայբբենական շրջանում,
-Լոգոպեդական աշխատանքի կազմակերպումը տառաճանաչության յուրացման շրջանում,
-Լոգոպեդական աշխատանքի կազմակերպումը կապակցված գրավոր խոսքի ձևավորման շրջանում։


Կդիտարկվեն խնդրի տարբեր բարդության աստիճանները։ Սեմինար պարապմունքի ընթացքում կներկայացվի նաև դիսկալկուլիան, որպես գրավոր խոսքի խանգարում, շտկման մեթոդները,  ներյոլինգվիստիկ վարժությունների կիրառումը գործնականում։


-Մասնակիցներին կցուցադրվեն նաև ախտորոշիչ քարտեր։
-Սեմինարի տևողությունը յուրաքանչյուր օր 3 ժամ է։ Երկու օրվա մասնակցության արժեքը 20000 դր է։Եթե ցանկանում եք մասնակցել նաև երեխայի հետ տարվող պարապմունքին մասնակցության արժեքը 5000 դր։ 
-Վերապատրաստման ավարտին տրվում է սերտիֆիկատ։ Մասնակցությունը կհաստատվի գումարի նախօրոք փոխանցումից հետո։


Գրանցվելու համար գրեք մեր էջին, զանգահարեք 098085151 կամ գրանցվեք այստեղ` https://forms.gle/fvHNrY4aqHk3NPVY9։


20 Նոյեմբերի 2025, Հինգշաբթի